
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք փուչ խոսակցություններ են. «Դրա հավանականությունը, գոնե այս պահին չեմ տեսնում, այն զրոյական է»:
Ըստ նրա՝ պարզապես հերթական խոսակցությունն է` «շպրտված» քննարկման դաշտ. «Հայաստանում այսօր, արդեն իսկ սահմանված գինը մինչև անգամ 7 դրամով իջեցված լինելու պարագայում էլ մնում է չափազանց բարձր: Այսինքն՝ որևէ հիմնավոր բան չկա, որ ասենք, թե հետո կբարձրանա: Մենք պետք է սպասենք գազի սակագնի իջեցման, ոչ թե բարձրացման»:
Լիդա Եղիազարյան