«Համախմբում» կուսակցությունը մասնակցում է քննարկումների, բայց ոչ մի ռեալ բան դեռ հնարավոր չէ ասել, քանի որ քաղաքական դաշտը պառակտված է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը, ով մասնակցում էր «Ազատամարտիկների դաշինք»-ի նիստին:
«Մենք պարտավոր չենք ամբողջ կյանքներս այսպես ապրելու: Մեր վերքը բաց է և ուզում ենք այս վիճակից փրկվել: Փորձելու ենք միացնել ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը», – նշեց նա:
Հարցին՝ Ձեր ապագան որտեղ եք պատկերացնում՝ կուսակցության, թե դաշինքի հետ, նա նշեց. «Ես կուսակցության անդամ եմ, իսկ դաշինքն այնպիսի մարմին է, որից չեք կարող պոկվել: Եթե հնարավորություններս չների երկու տեղում լինել, դաշինքի խորհրդի կազմից դուրս կգամ, բայց կմնամ նրանց հետ»:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան