
Անկարան ռազմական օպերացիա է սկսել Սիրիայում, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի կառավարմանը: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ասում են, որ Սիրիայում 600 հազար մարդ է զոհվել, սակայն ես կարծում եմ, որ զոհվածները մոտ միլիոնն են: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ի՞նչ է նա անում: Մենք երկար համբերեցինք, և վերջ ի վերջո ստիպված եղանք զորքեր մտցնել Սիրիա «Սիրիական ազատ բանակի» հետ միասին»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի հավակնում սիրիական հողերին, որոնք «պետք է պատկանեն իրենց տերերին»:
«Մենք նրա համար ենք, որպեսզի վերականգնենք արդարությունն ու վերջ դնեն բռնապետ Ասադի կառավարմանը, ով երկրում ահաբեկչություն է կազմակերպել»,-բացատրել է Էրդողանը: