
Ադրբեջանում քրեական օրենսգրքում փոփոխություններ են մտցվել, ըստ որոնց՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն անձինք, ովքեր համացանցում կվիրավորեն երկրի ղեկավարին, փոխանցում է Trend-ը:
Նոր հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համացանցում վիրավորելու համար 1000-1500 մանաթի չափով տուգանք կսահմանվի կամ հասարակական աշխատանքներ 360-380 ժամ, իսկ ծանր հանգամանքների դեպքում՝ մեղավորները կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման:
Բացի այդ, ՔՕ 323.1-րդ հոդվածում մտցված փոփոխությունների համաձայն՝ պատիժ կսահմանվի երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ոչ միայն ԶԼՄ-ներում, այլև ինտերնետային ռեսուրսներում: