ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ համագործակցության կամուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթը հաջողված օրինակ է դարձել գործընկերների համար: Պատասխանատու մոտեցում դրսևորելու և օգտակար լինելու ցանկությունը համախմբել է տարբեր գործունեություն իրականացնողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի և երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտող՝ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջև:

Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրան»-ի երեխաների համար: Անմնացորդ նվիրման արդյունքում, պարուսույցները սեղմ ժամկետում «Քոչարի» են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայի՝ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլև հայկական պարի ոգին: Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի և բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաև:

Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով: Մեկ տարի առաջ, Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաև Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

unnamed-3

unnamed-6

unnamed-5




Լրահոս