Արթուր Սարկիսովը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարանսկի «Մորդովիա»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն առաջին անգամ այս մրցաշրջանում ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում:

24-րդ տուրում «Մորդովիա»-ն արտագնա խաղում 3:4 հաշվով պարտվել էր «Խիմկի»-ին: Սարկիսովը խփել էր երկու գոլ, վաստակել 11 մետրանոց հարված, իսկ ընդմիջմանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով: 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է 5 գոլ:




Լրահոս