Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Ուելսցի ֆուտբոլիստի մոտ սրունքի վնասվածք էր հայտնաբերվել, իսկ վիրահատությունը կատարվել է Լոնդոնում:
«Արքայական ակումբ»-ի կիսապաշտպանի վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ չորս ամիս: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 15 խաղ, խփելով 7 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում: