ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ժամեր առաջ սպանություն է տեղի ունեցել: ArmLur.am-ին հաջողվեց դեպքից մանրամասներ պարզել:
Այսպիսով՝ սպանվածը Ալավերդի քաղաքի բնակիչ, 1951թ-ին ծնված Հայկ Վարդումյանն է, իսկ սպանության մեջ կասկածվողը`Արայիկը, նրա համաքաղաքացին է ծնված 1972թ-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածն ու սպանության մեջ կասկածվողը ընկերներ են եղել, ոգելից խմիչքի նկատմամբ հակում են ունեցել: Դեպքի օրը ևս միմյանց հետ խմել են երրորդ ընկերոջ տանը, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում Արայիկը ծեծի է ենթարկել Հայկին, ով էլ ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ընկերները շտապօգնություն են զանգահարել, սակայն մահն արդեն վրա էր հասել:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ սպանվածն ու սպանության մեջ կասկածվողը, ինչպես նաև նրանց երրորդ ընկերը չեն աշխատում, նրանց հաճախ են հանդիպել ոգելից խմիչք օգտագործած վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Սպանության մեջ կասկածող տղամարդը ձերբակալված է:
Մանրամասները՝ առաջիկայում: