Եթե նախորդների հանցանքները չի բացահայտում, պարտադիր նրանցից տասնապատիկ այլանդակ պիտի դառնա. Վարդան Մալխասյանը` վարչապետի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այդ 1000 դրամը երկու դոլար է, 1000 դրամ շատ է հնչում: Երկու դոլար ժողովրդից հավաքելը նշանակում է, որ պետությունը հասել է դեֆոլտի կամ սնանկացման եզրին: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

«Ամեն ինչի արմատները պետք  է փնտրենք: Ամեն ինչ եղավ իշխանությունների քրեաօլիգարխիկ համայնքի ներկայացուցիչների թալանի հետևանքով: Ինչու թալանված գումարը ետ չեն բերում բյուջե, որ պետությունը մուրացկանի պես չընկնի երկու դոլար ման գա: Վարչապետ են բերել, նա իբր թե ցանկանում է իրավիճակ փոխվի: Իրավիճակը փոխվում է այն դեպքում, երբ հաջորդը նախորդների հանցանքները բացահայտում է ու պատժում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս