Մազերի գույնը կանանց մոտ տրամադրություն է առաջացնում և փոխելով այն, կարող եք արմատապես փոխել նաև կյանքի ոճը: Հաջորդ տարվա ընթացքում ակտուալ կլինի մի թրենդ, որը կգերի միլիոնավոր կանանց սրտերը:
Մազերի ներկման նոր տեխնիկան կոչվում է «Վագրե աչք»: Այն ստեղծվել է այս տարի ակտուալ բալայաժ ներկման տեխնիկայից, որի դեպքում բաց գույնի մազերն աստիճանաբար վերածվում էին մուգի:
«Վագրե աչք»-ն անչափ գեղեցիկ քար է, որն ունի մեղրա-ոսկեգույն-շականակագույն երանգ և նրբություն: Իհարկե, ոճաբանները և առաջին գեղեցկուհիներն աշխարհի չէին կարող դա անուշադրության մատնել:
Ոճաբաններին հաջողվել է այս քարի գույնը ստանալ մազերին: Ցուրտ եղանակին այդպիսի գունաներկումն իդեալական ընտրություն է, քանի որ մազերին և սփրթնած դեմքին տաք երանգ է հաղորդում:
Առաջինն այդ թրենդը կյանքի է կոչել Ջենիֆեր Լոպեսը: Նրա օրինակին հետևեցին Ջեսսիկա Ալբան, Քեյթ Բեկինսեյլը և Ջոան Սմոուլզը:
Ընթացքը շատ պարզ է և կարելի է գլուխ հանել նաև տնային պայմաններում` չվազելով գեղեցկության սրահներ: Եթե դուք մուգ վարսեր ունեք, ապա արմատներից մինչ ծայրերը ներկեք մեղրու գույն` այն ավելի բաց երանգի դարձնելով: Բաց գույնի մազերով հակառակը. պարբերաբար մազերի փնջերը ներկեք կաթնային շոկոլադի գույն:
Արդյունքում մազերը հիանալի տեսք կունենան: Խաղերի արդյունքում մազերն ավելի փայլուն և փարթամ կերևան: