«Նաիրիտը» սնանկ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն:

Նշենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս նախորդ տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված` Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 2009թ. մայիսի 26-ի ՀԷՑ-ի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը:

Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի, 2015թ. մարտի 5-ի դրությամբ «Նաիրիտ»-ի պարտքը կազմել է 1235003232 ՀՀ դրամ։




Լրահոս