Բանակցությունների սեղանին լավ գաղափարներ և առաջարկներ կան, որոնք կարող են հիմք հանդիսանալ համակողմանի խաղաղության համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից և ոչ մեկ պատերազմ չի ցանկանում: Մեր բոլոր ջանքերը հենց դրան են ուղղված»,-ասել է Ուորլիքը, ում լիազորությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում լրանում են 2016թ. ավարտին:
Խոսելով պաշտոնը լքելու մասին՝ Ուորլիքը նշել է, որ դրա համար անձնական պատճառներ ունի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուորլիքը կաշխատի ռուսական հեղինակավոր «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» իրավաբանական ընկերությունում: