Ռուսաստանը 2017-­ին Հայաստանին մատակարարվող գազի գինը կպահպանի 150 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար 2017 թվականի հունվարի 1­ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31­ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, այդ մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2­ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ:

Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 1­ի նիստի օրակարգում: Ակնկալվում է, որ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում արձանագրության ստորագրումը Հայաստանի կողմից: Մինչ 2016 թվականի ապրիլը ՌԴ­ն ՀՀ­ին գազը մատակարարում էր 165 դոլարով: Ապրիլի 7­ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սակագինը նվազեցնել մինչև 150 դոլար և ստորագրվել համապատասխան փաստաթղթե




Լրահոս