
ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 89-ը Համբուրգում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին: Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավելացնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է մասնակցել նիստին: «Նախարարական հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջանային հակամարտություններին:
Մտադիր ենք վերահաստատել ԵԱՀԿի ներդրման կարևորությունը Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման գործում: Նախարարները կդիտարկեն նաև Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցերին, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության հարցերով Ժնևյան քննարկումներին», ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Զախարովան: