Օսկարակիր հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը ցանցի բոլոր օգտատատերերին կոչ է արել, որպեսզի նրանք գնան Նյու-Յորքում «Հայաստանի մանուկները» հիմնադրամի համերգին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին:
Թոմ հենքսի կոչով տեսանյութը տեղադրված է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆեյբուքյան էջում:
Դերասանը խորհուրդ է տալիս բոլորին գնալ բարեգործական համերգին, հայտնելով մեծ ափսոսանք, որ նա չի կարող ներկա գտնվել այնտեղ այդ օրը. «Սա մեծ հնարավորություն է վերադառնալ հայկական արմատներին: Եվ, եթե դուք չունեք հայկական արմատներ, ապա պարզապես արժե գնալ համերգ և ստանալ մեծ հաճույք», – ասել է Թոմ Հենքսը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) հիմնադրվել է 2000 թ.-ին Նյու Յորքում դոկտ Կարո Արմենի կողմից: Հայկական գրասենյակը բացվել է 2003 թ-ին: Հիմնադրամի առաքելությունն է ապահովել Հայաստանի աղքատ գյուղերի երեխաների ապագան` բարելավվելով գյուղական համայնքների կրթական մակարդակը: