Ինչու են վիճել Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակիցը պատահաբար վաղ առավոտյան տեսել է, թե ինչպես են Ուջան գյուղի «քյաբաբնոցի» մոտ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տնավարի տեսքով բարձրաձայն վիճաբանում։ Տարօրինակ է, որ հարաբերություններ պարզելու համար ավելի հարմար տեղ չեն գտել Շիրակի մարզում եւ եկել-հասել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ։

Մենք փորձեցինք հեռախոսով ճշտել, թե ինչ չէին կարողանում կիսել դաշնակցական մարզպետն ու ճակատին մի քանի կուսակցության գիր ունեցող քաղաքապետը։ Մարզպետը մեծ դժվարությամբ պատասխանեց մեր զանգին՝ ասելով, թե խորհրդակցության է, հետո կպատասխանի եւ ամբողջ օրվա ընթացքում այլեւս չպատասխանեց։ Սամվել Բալասանյանն էլ, լսելով, որ «Հրապարակից» են իրեն զանգել, անհասկանալի մուննաթ եկավ՝ «լավ, էլի», ու անջատեց հեռախոսը։ Րոպեներ անց մեզ զանգեց Բալասանյանի խոսնակը եւ մեր հարցին պատասխանեց՝ ասելով, որ երեկ մարզպետն ու քաղաքապետը եղել են Երեւանում, կառավարությունում մասնակցել են խորհրդակցության, իսկ Ուջանում կայանման մասին էլ ասաց. «Ճանապարհին մեքենաները հանդիպել են՝ միասին գնացել, ու որեւէ վիճաբանություն չի եղել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս