«168 ժամ» թերթը գրում է. «ՌԴ-ի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Մենք՝ ձեզ հետ պատրաստել ենք 2018թ. ծրագիրը: Մենք հետագայում ևս կընդլայնենք այն ամենը, ինչը կոչվում է ռազմական համագործակցություն»,- ասել է Շոյգուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։