ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Բալթիմոր քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 4-ը վիրավոր է, գրում է BBC-ն:
Բալթիմորի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ովքեր գտնվել են ոչ մեծ խանութի մոտակայքում:
Կրակ բացած անձը թաքնվել է հանցանքի վայրից:
Մեկ մարդ տեղում մահացել է, մյուսը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: