Ռուսաստանի տնտեսությունն ամուր կանգնած է ոտքերի վրա. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում անցկացվող տնտեսական քաղաքականությունը զգալի արդյունքներ է բերում: Այս մասին գրում է իտալական  Corriere della Sera թերթը:

«Ընդհանուր առմամբ ռուսական տնտեսությունն ամուր կանգնած է ոտքերի վրա և ադապտացվել է նավթի ցածր գներին»,-հայտարարել է ռուս նախարարը:

Նա նաև հավելել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իտալիան շահող դիրքում չեն գտնվում տնտեսական պատժամիջոցներից: Լավրովի տվյալներով՝ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներից Իտալիայի տնտեսության ուղիղ կորուստները հավասար են $2,5-3 միլիարդի:




Լրահոս