Ռուսաստանը նախազգուշացրել է Ղրիմի մոտ ուկրաինական հրթիռները խոցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուկրաինսակայա պրավդա»-ն նոյեմբերի 30-ին հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական նամակը՝ ուղղված ուկրաինական պաշտպանական գերատեսչությանը՝ Ղրիմի մոտ Ուկրաինայի կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունների կապակցությամբ:

«ՌԴ ՊՆ-ն նախազգուշացնում է, որ Ղրիմի մոտ հայտնաբերված հրթիռները կոչնչացվեն ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից…Եթե հրթիռները սպառնալիք ներկայացնեն ռուսական օբյեկտներին (ջրում, ցամաքում կամ օդային տարածքում), ապա պատասխան հարվածներ կիրականացվեն»,-ասվում է պաշտոնական փաստաթղթում:

Նամակն ուղղված է ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդին:




Լրահոս