Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքական բանակը մտել է Սիրիա Ասադին տապալելու համար: Այդ հայտարարությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «մտահոգիչ ազդանշան» է որակել, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք որևէ պատրանք չունենք կապված այն բանի հետ, թե Սիրիայում ինչ նպատակներ են հետապնդում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները»,-ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Թուրքիան բազմիցս հայտարարել են այն մասին, որ Սիրիայի ապագան չեն տեսնում Ասադի ղեկավարությամբ:
Բացի այդ, Ռյաբկովը հավելել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որի դիրքորոշումը Սիրիայի հարցով տարբերվում է Ռուսաստանի դիրքորոշումից: