Որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններ այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու էր գնացել նավթի հետևից, հաստատվեց, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
«Այդ հարցը բարձրացվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, և դատելով հանդիպման հրապարակված արդյունքներից, հարցը լուծվել է»,-նշել է Լուկաշենկոն:
Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը:
«Բելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ նավթային ոլորտում»,-հայտարարել էր Լուկաշենկոն Ալիևի հետ ընդլայնված ֆորմատով հանդիպման ժամանակ:
Ընդ որում, Բելառուսի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին նավթի հոկտեմբերյան մատակարարումների համար:
Պարբերականը նշում է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, թե ինչ է պատասխանել Ալիևը նավթային համագործակցության հարցով Բելառուսի նախագահի առաջարկներին: