Ղրղզստանում ռուսական ռազմաբազան պետք է փակվի. Աթամբաև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մնում է Ղրղզստանի ռազմավարական գործընկերը, սակայն ռազմական պլանով հանրապետությունը պետք է հիմնվի սեփական ուժերի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Նրա խոսքով՝ ռուսական ռազմաբազան պետք է փակվի, երբ համաձայնագրի ժամկետը լրանա:

«Ղրղզստանը պետք է հիմնվի միայն իր ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական ռազմաբազային»,-ասել է Աթամբաևը:

«Իհարկե, ինչ-որ մեկին կարող է դուր չգալ այդ որոշումը, սակայն ես կարողացա այդ միտքը հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա դա հասկացավ»,-ընդգծել է Աթամբաևը:




Լրահոս