Հունաստանը դադարեցրել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության հետ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի կառավարությունը դադարեցրել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության հետ՝ հունական պետական DESFA գազաբաշխման ընկերության 66% բաժնեմասերի վաճառքի հարցով բանակցությունները, գրում է Interfax.az-ը:

«Վերջին ամիսներին Հունաստանի կառավարությունը անդադար բանավեճեր էր անցկացնում SOCAR-ի և իտալական Snam ընկերության հետ` DESFA գազաբաշխման ընկերության 66% բաժնեմասերի վաճառքի շուրջ: Նրանց առաջարկությունները մեզ ձեռնտու չէին»,-ասվում է Հունաստանի էներգետիկայի նախարարության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով՝ «այլընտրանքային առաջարկներ չեն եղել»:




Լրահոս