Ընկերական եղել ենք, ընկերական էլ մնալու ենք. Արամ Սարգսյանը` Արա Աբրահամյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀԴԿ ղեկավա Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային կոնգրեսի փոխնախագահի պաշտոնը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պատճատը միայն ընտրություններն են:

Սարգսյանի խոսքով` այդ որոշումը չի խանգարելու Համաշխարհային Կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի հետ հարաբերություններին, քանի որ իրենք եղել և շարունակում են մնալ ընկերներ:

«Մենք այդ մասին համաձայնության ենք եկել շատ վաղուց, որ իմ քաղաքական գործունեությունը չի առնչվում հասարակականի հետ: Ինքն այժմ զբաղված է իր առողջական խնդիրներով: Ուրիշ պատճառ չի կարող լինել, մենք եղել ենք և մնում ենք ընկերներ Արայի հետ, որեւէ խնդիր չկա», – նշեց նա:




Լրահոս