Թուրքիան դեմ է Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Կիպրոսում և բալկանյան երկրներում բռնությանը: Այս մասին, ինչպես հայտնում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ «ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասել, որպեսզի նա չմիջամտի տարածաշրջանի իրադարձություններին»:
«Ամեն մի մայր, ամեն մի հայր, ով սգում է իր երեխայի կորուստը, ով զոհվել է Հալեպի ռմբակոծությունների ժամանակ, մեր քույրն ու եղբայրն է: Մոսուլում, Թալ-Աֆարում և այլ քաղաքներում ահաբեկչական գործողություններից տուժած մարդիկ մեր ընտանիքի անդամներն են»,-ասել է Էրդողանը: