Ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը. վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ:
Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։