Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի կարևորվել են2011թ. Հայաստանինշտապօգնության 88 մեքենայիտրամադրումը և Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների,դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար: «Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։
Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։
Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։