Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-4-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.10C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.30C