Երեկ Արցախում պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորված զինծառայողներն են   32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա  Քաջիկ Զախարյանը: Վերջինս այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում, նրա վիճակը գնահատվում է ծանր, իսկ Պողոսյանն էլ Ստեփանակերտի հոսպիտալում:

Հավելենք, որ ըստ ՊԲ հայտարարության նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):




Լրահոս