«ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահմանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին»,- այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Նրա խոսքով` «Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվությունից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»:
Հիշեցնենք, որ Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Վիրավորված զինծառայողներն են 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Զախարյանը: Վերջինս այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում, նրա վիճակը գնահատվում է ծանր, իսկ Պողոսյանն էլ Ստեփանակերտի հոսպիտալում: