ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստն առաջինն է եղել նոր կազմով, նիստի ընթացքում անդամները ներկայացրել են իրենց գնահատականները համագումարի վերաբերյալ։ «Մեր տպավորությամբ համագումարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը Հանրապետական կուսակցությունն է։ ՀՀԿ-ն բոլոր խնդիրներով եւ թերություններով հանդերձ ունի այն ներուժը, որը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մտցնի որակական փոփոխություններ»,- ասաց նա:

Անդրադառնալով կուսակցության փոխնախագահների ընտրությանը՝ Շարմազանովը ասաց, թե խորհրդի նիստի օրը դեռ հայտնի չէ, մինչեւ դեկտեմբերի 20-ը կգումարվի խորհրդի նիստ, որն էլ կընտրի կուսակցության նախագահի առաջին տեղակալին, տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին։




Լրահոս