Արմավիրի մարզպետարանի կոմունալ վարձերը կազմել են մոտ 21 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ 2016 թվականի կոմունալ վարձերը կազմել են մոտ 21 մլն 760 հազար դրամ: Մարզային այս կառույցը գազի վարձավճարի համար վճարել է մոտ 5 մլն 150 հազար դրամ եւ էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ:

Իսկ ահա տեղային եւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար մարզպետարանը վճարել է 5 մլն 37 հազար 400 դրամ, բջջային ծառայությունների համար՝ 600 հազար դրամ, ինտերնետ ծառայությունների՝ 800 հազար դրամ: Հետաքրքիր է՝ Արմավիրի մարզպետարանը իր ծախսած կոմունալ վճարների չափով մարզին օգուտ տվե՞լ է, թե՞ ոչ:




Լրահոս