«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը անհատ ձեռներեց Արմեն Խաչատրյանից գնել է գրադարանի գրքեր մոտ 60 հատ՝ վճարելով ավելի քան 3 մլն դրամ:
Համապատասխան փաստաթղթերի մեջ ներկայացված չէ գնման նպատակը: Իհարկե, գիտելիքը եւս համարվում է կարեւորագույն զենք, բայց եթե այդ ձեռք բերած գրականությունը իրականում նպատակաուղղված է զինծառայողների գիտելիքների զարգացմանը, այլ ոչ թե ՊՆ որեւէ սենյակի համար դիզայներական ատրիբուտ է ծառայելու: