Սերժ Սարգսյանի դաբրոն. Անդրանիկ Մանուկյանի որդին` պատգամավո՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններիմ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս:

Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ: Այս խոսքերը ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար:




Լրահոս