Սիլվա Համբարձումյանին պատկանող ՍՊԸ-ն լուծարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեւում է` հայտնի գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետեւից սնանկանում են: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը:

Իսկ հիմա հերթը Համբարձումյանի «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ինն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում:     Ու մինչ ընկերությունը լուծարվում է, ՊԵԿ-ը շտապեց տուգանել նրանց: «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանը հաշվապահական հաշվառումը խախտումներով վարելու համար տուգանվել է 25 հազար դրամով: Ստացվում է, որ ՊԵԿ-ն անտեղյակ է այս ընկերության լուծարման մասին: Ինչպե՞ս կարելի է տուգանել արդեն գոյություն չունեցող ընկերությանը:




Լրահոս