ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին և շրջանառվող լուրերին, համացանցի իր էջում նշել է, որ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների մասին լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով:
«Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվեց լուր այն մասին, թե իբր Արցախի Մարտունու շրջանի դիրքերում տեղի են ունենում ակտիվ մարտական գործողություններ, և Արցախյան կողմից առկա են մի քանի վիրավորներ։ Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով այցելեցի Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, և տեղում պարզեցի, որ հոսպիտալը աշխատում է սովորական ռեժիմով, և այսօր՝ դեկտեմբերի 1-ին որևէ վիրավոր չի ընդունվել։ Երեկ ընդունվել է մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է Երևան։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ այցելեցինք ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ»,-նշել է նա։