Ինչու է Վարդան Հարությունյանն աշխատակիցներին առաջարկել իրենց հանգիստը կազմակերպել Ծաղկաձորի «Մարիոթ»-ում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղջով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին:

Հավելենք, որ նշանակումից ի վեր պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ: Ի պատասխան մեր հարցի՝ ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանը նման առաջարկ համակարգի աշխատակիցներին չի արել, ավելին՝ նա որեւէ առնչություն չունի Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ: Լրատվական բաժնից հավելեցին, թե այս ընթացքում ՊԵԿ-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ընդամենը մեկ նիստ է իրականացրել»:

Ավելի մանրամասն՝թերթի այսօրվա համարում:




Լրահոս