Թուրքիայի խորհրդարանը ստորագրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք»-ի հարցով համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանը ստորագրել է ռուսական կողմի հետ «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի համաձայնագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վավերացման օգտին քվեարկել է 210 պատգամավոր, 7 դեմ և 6 ձեռնպահ:

Ինչպես հայտնի է դարձել, օրենքը պետք է ստորագրի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո այն կհրապարակվի Resmi gazete պաշտոնական թերթում և ուժի մեջ կմտնի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Գազպորմ»-ը մոտ 40 միլիարդ ռուբլի կհատկացնի «Թուրքական հոսք»-ի շինարարության համար:




Լրահոս