«Իրավունք» թերթը գրում է. «Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հարցին:
-Ենթադրում ենք՝ Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն:
-Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է եւ որոշումներ կարող է կայացնել։ Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը եւ որդիները, մեզ չի վերաբերում (նկատի ունի հոր միջնորդությամբ պատգամավոր դառնալը-խմբ.)։
Անդրանիկ Մանուկյանը, այնուամենայնիվ, չի հերքել իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: