Ինչ կրակոցներ են հնչել Սոթքի ոսկու հանքում. տնօրենը տեղյակ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Սոթքի ոսկու հանքավայրում դեկտեմբերի 1-ի գիշերը,  ժամը 23:10-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով  տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հավելեցին, որ կրակ արձակողը Վարդենիսի 31-ամյա բնակիչ է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաև Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի հետ: Սակայն, վերջինս մեզ  հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել. «Ես արձակուրդում եմ գտնվում»:

Լ. Եղիազարյան




Լրահոս