
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի և կրտսեր դստեր՝ Սաշայի հետ Վաշինգտոնում վառել են ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը, փոխանցում է ET Online-ը:
Ամուսինների համար դա վերջին արարողությունն էր, որում նրանք մասնակցեցին որպես նախագահ և առաջին տիկին:
Արարողությունը տեղի է ունեցել 94-րդ անգամ: Դրան մասնակցում էր նաև երգիչ Քելլի Քլարքսոնը, դերասանուհի Եվա Լոնգորիան և այլ հայտնիներ: