Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Վիլեն Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ ժամը 19.30-ին Վ. Կիրակոսյանը մահացել է:

Վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:




Լրահոս