Արտասահմանյան հատուկ ծառայությունները հաքերային հարձակումներ են նախապատրաստում Ռուսաստանի ֆինանսական համակարգերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտասահմանյան հատուկ ծառայությունները հաքերային հարձակումներ են նախապատրաստում, որոնց նպատակը Ռուսաստանի ֆինանսական համակարգերն ապակայունացումն է: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ասվում է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կայքում:

«ՌԴ ԱԴԾ-ն տեղեկություններ է ստացել 2016թ. դեկտեմբերի 5-ից արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող հաքերային հարձակումների մասին: Նպատակըֆինանսական համակարգերի, ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր բանկերի գործունեության ապակայունացումն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հարձակումների իրականացման համար նախատեսված հրամանատարային կենտրոնները գտնվում են Նիդեռլանդների տարածքում:

Ինչպես հայտնել են ԱԴԾ-ում, հաքերային հարձակումներն ուղղված են ռուսական մի քանի տասնյակ քաղաքների վրա:




Լրահոս