
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Wasp և Whidbey Island դեսանտային նավերն անցել են Սուեզի ջրանցքն ու մտել Միջերկրական ծով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նավերում, ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն, 4 հազար զինծառայող կա: Wasp նավի հրամանատարի խոսքով՝ նավերը մտադիր են աջակցել Միջերկրական ծովում ծովային անվտանգության առաքելությանը:
Նավերը կմնան ծովում 3 ամիս, որի ընթացքում կմիանան «Ոդիսևսի կայծակ» օպերացիային:
Նոյեմբերի սկզբին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Միջերկրական ծովում «Ոդիսևսի կայծակ» օպերացիայի սկզբի մասին: