Ինչ արձագանքներ են եղել Արման Թաթոյանի նամակից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած ամիս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման եւ վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել էր մի շարք միջազգային կազմակերպության ղեկավարներին:

«Ժողովուրդ»-ը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արձագանքներ են եղել այդ նամակից հետո: Ի պատասխան մեր հարցման՝ Թաթոյանը նշեց. «Այստեղ աշխատանքներ է տանում նաեւ սփյուռքի նախարարությունը, մի պահ հարցեր էին առաջացել, դրա համար նաեւ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հետ իմ նախաձեռնությամբ մի քանի քննարկումներ եղան, եւ դրա արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագրեր պետք է իրականացվեն, այդ թվում դրամական միջոցների հատկացմամբ, եւ դա արդեն ուժի մեջ է:

Ես արդեն գիտեմ, որ համապատասխան հատկացումներ ՄԱԿ-ի գրասենյակն արդեն ստանում է, եւ հիմա մենք նաեւ հիմնարար ծրագրի վրա ենք աշխատում, շուտով ես ՄԱԿ-ի գրասենյակի հետ կստորագրեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ մենք էլ մեր ներգրավածությամբ կփորձենք այդ հարցերի լուծմանը նպաստել»:

 




Լրահոս