Beeline-ի աջակցությամբ Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար այսօր անցկացվեցին վարպետության դասեր: Վարպետության դասերը վարեցին Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը: Դպրոցը նաև նվեր ստացավ հիմնադրամի միջոցներով ձեռքբերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի ունեցավ Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության հետ համատեղ:

«Beeline-ի բարեգործական ծրագրերում հիմնական ուշադրությունն ուղղված է երիտասարդությանը, և Դասական երաժաշտության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես աճող սերնդի ուղղությամբ ներդրման երկարաժամկետ ծրագիր: Մենք միասին աշխատում ենք տաղանդի զարգացման և շնորհալի պատանիների դաստիարակման ուղղությամբ, որոնք կկարողանան արժանի կերպով շարունակել հայ դասական երաժշտության փառավոր ավանդույթները:», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Խաչատուրյանի անվան Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը նշեց. «Մեր հիմնադրամն արդեն ունի պատկառելի պատմություն և որոշակի հաջողություններ: Հույս ունենք, որ մեր գործունեության շնորհիվ տաղանդավոր երիտասարդները ամբողջ երկրով մեկ կկարողանան գտնել արվեստում իրենց ուղին և ամրապնդել իրենց շնորհը: Իհարկե, անկասկած, այս ամենը հնարավոր է դառնում բացառապես ի շնորհիվ Beelien-ի աջակցության՝ ընկերության, որը մեզ հետ է արդեն հինգ տարի:»:

Խաչատուրյանի անվան Տրիոն հիմնադրվել է 1999 թվականին: Տրիոյի երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Լատվիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: 2006թ.-ից սկսած Տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, և Կարեն Քոչարյան՝ վիոլոնչել:

«Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը» հիմնադրվել է 2010թ.՝ Խաչատուրյանի անվան Տրիոյի երաժիշտների կողմից: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղվածությունը դասական երաժշտության ոլորտում կրթական և բարեգործական ծրագրերի իրականացումն է: Beeline ընկերությունը հիմնադրամի հովանավորն է 2011 թվականից:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 290112 + 37410 28 60 82
[email protected] [email protected]




Լրահոս