Քենիայում մեղադրանք է առաջադրվել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր ահաբեկչություններ էին կազմակերպում Ադրբեջանում իսրայելական տարբեր օբյեկտների նկատմամբ, փոխանցում է Associated Press-ը:
Իրավապահ մարմինները իրանցիներից տեսագրություն են առգրավվել, որը հաստատում է Ադրբեջանում, ինչպես նաև Թայլանդում և Հնդկաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մտադրությունը:
Բացի այդ, հաղորդվում է, որ իրանցիները ձերբակալվել են այն բանից հետո, երբ այցելել են բանտ, որտեղ տեսակցել են ահաբեկության մեջ մեղադրանքով կալանավորված իրանցի այլ քաղաքացիների: