Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարված իրավիճակ է, կրակում են ականանետով: Այս մասին հայտարարել էր ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:
ArmLur.am-ը ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանից հետաքրքրվեց առաջնագծում տիրող իրավիճակից, սակայն, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում. «Ես Ազգային ժողովում եմ, չեմ հետևել, էն ինչը ֆեյսբուքով խոսում են, դա է»:
Նշենք, որ այս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: