Ամանորյա տոներին ընդառաջ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: 2016թ.-ին դեկտեմբերին բանկի 12 երևանյան և 12 մարզային մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչև 16:30: Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ և IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ:
Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության համար, և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներից ելնելով: Լինելով սպառողական վարկավորման առաջատար բանկերից մեկը և հաշվի առնելով դեկտեմբերին բանկի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը, Յունիբանկը որոշում ընդունեց շաբաթ օրերը մի շարք մասնաճյուղերի համար հայտարարել աշխատանքային, որպեսզի ապահովենք ավելի արագ և որակայլ սպասարկում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:
Շաբաթ օրերին սպասարկում կիրականացնեն հետևյալ մասնաճյուղերը` «Կոմիտաս», «Մալաթիա», «Ամիրյան», «Զեյթուն», «Նոր Նորք», «Հաղթանակ», «Ավան», «Աջափնյակ», «Դավիթ Բեկ», «Օպերա», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Վանաձոր», «Գյումրի», «Կապան», «Սևան», «Եղեգնաձոր», «Էջմիածին», «Մարտունի», «Արմավիր», «Արտաշատ», «Աշտարակ», «Հրազդան Կենտրոն» և «Աբովյան»:
Հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: